Jump to content

Արթուր Գևորգյան (բալետի արտիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Գևորգյան
Ծնվել էհուլիսի 7, 1993(1993-07-07) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ
Մասնագիտությունբալետի պարող

Արթուր Գևորգյան (հուլիսի 7, 1993(1993-07-07), Երևան, Հայաստան), բալետի արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գևորգյանը ծնվել է 1993 թվականի հուլիսի 7-ին, Երևանում[1]։ Սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում՝ 2003-2010 թվականներին, որից հետո վերապատրաստվել է Շվեյցարիայի «Ballettschule Theater Basel» թատրոնում[2]։

2011 թվականից որպես մենապարող աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2013-2014 թվականներին եղել է բալետի առաջատար մենակատար։ Հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում։ 2014 թվականից որպես մենապարող աշխատանքի է անցել Կարելիայի Հանրապետության Երաժշտական թատրոնում, 2015 թվականից որպես հրավիրված արտիստ աշխատել է Մոսկվայի «Ballet du Classic» թատրոնում։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (Կրասոս)
  • Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ)
  • Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), «Մոխրոտը» (Ընկերներ)
  • Պունիի «Կորսար» (Պադեդե)
  • .Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե)
  • Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» (Արքայազն, արաբական պարեր)
  • Լեո Դելիբի «Կոպելիա» (Պադեդե), «Ամառային գիշերվա երազանք» (Դեմետրիուս)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Արթուր Գևորգյան». zarkfoundation.com.
  2. «Артур Геворгян — Балет Москва | Ballet MoscowБалет Москва | Ballet Moscow» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]